Վինի Թուխը և Կառլսոնը

Վինի Թուխը փուչիկից բռնած, կախվել էր օդում։ Որտեղից որտող հայտնվում է Կառլսոնը։

Կառլսոնը թռնչում էր իր համար երգելով, երբ ծառի մոտ հանդիպում է Վինի- Թուխին։ Վինի -Թուխը զարմացած  հարցնում է Կառլսոնին, թե ոնց կարող է նա  թռչել առանց փուչիկի։Կառլսոնը պատասխանում է,  որ նրա մոտ կա պտուտակ և նա հանգիստ կարող է թռչել ուր ուզում է։

Կառլսոնը Վինի-Թուխին առաջարկում է իր հետ գնալ իր տուն ։ Վինի -Թուխը ասում է․

—  Եթե դու ինձ մեղր կհյուրասիրես,ապա ես անպայման  կգամ քո հետ։

Կառլսոնը համաձայնվում է և նրանք միասին գնում են Կառլսոնի տուն մեղր ուտելու։

Հորինուկ

Շունն ու Լուսինը

Շունն ու լուսինը մտերիմ ընկերներ էին։ Երբ մութը ընկնում էր շունը դուրս էր գալիս տանից, գնում էր այգի և սպասում մինչ դուրս կգա լուսինը։

Լուսինը շատ համբերատար լսում էր իր ընկերոջ՝ շան պատմությունները։  Շունը այնքան շատ էր սիրում  իր ընկերոջը,և այնքան շատ էր կարոտում,   որ իր  գնդակին՝  որով նա խաղում էր ամբողջ օրը,    անվանել  էր  Լուսին։ Երբ լուսինը դուրս էր գալիիս նրանք ամբողջ գիշեր խոսում էին և շունը պատմում էր թե ինչ հետաքրքիր դեպքեր են եղել իր հետ։  Նա լուսնին պատմում էր թե ինչպես է խաղում իր գնդակի  հետ , ինչպես է գնում զբոսնելու դիմացի այգում և խաղում այնտեղ գտնվող այլ շների  հետ։ Իսկ լուսինը պատմում  էր երկնքի աստղերի , անծայրածիր տիեզերքի ու էլի շատ հետաքրքիր բաների մասին։

Կարա Բալայի արձան։

“Արձան Նախագծի” համար ընտրել եմ “Կարա Բալայի” արձանը։ Այն առանձնանում է մյուս արձաններից նրանով, որ նվիրված է սովորական մի մարդու։  Կարա բալան հայտնի է դարձել նրանով որ ծաղիկներ էր բաժանում Երևանի փողոցներում։ Այս արձանը Երևան քաղաքի կոլորիտի մի մասն է դարձել։

Իրականում Կարաբալայի ընտանիքը ֆլորայի այգիների սեփականատեր էր։ Նա վաճառում էր այդ ծազիկները և մեկ-մեկ էլ նվիրում անցնող գեղեցկուհիներին։

Կարաբալա նշանակում է { սև  տղա } ։

1995 թ ին  Երևանում տեղադրվլ է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմանջյանն է։

Ճամփորդություն դեպի Սևանի թերակղզի

Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարման համար ընտրեցինք Սևանի թերակղզին։

Մասնակիցներ — Ես, փոքր եղբայրս, պապիկս և հայրիկս։

Տեղեկություններ՝

  • Ամենաբարձր կետը — 1950 մ
  • Աստիճանների քանակը — 242 հատ
  • Նախկինում այն եղել է կղզի

Սևանավանքի մասին՝

  • Հիմնադրվել է 305 թ-ին Գրիգոր Լուսավորչի կողմից
  • IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները