Փոքրիկ Իշխանը

  • Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:
  • Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
  • Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ, որ հեշտությամբ կարող ես բռնվել։
  • —Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, –մտածկոտ ասաց նա:
    — Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
  • Իսկ ես կարծում էի թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի որի նմանը ոչ ոք չունի,այնինշ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել;
  • -Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:

Այս գրքից հասկաց, որ պետք է խնամել մեր սիրելի ծաղիկներին , կենդանիներին, մարդկանց, ուշադիր լինել նրանց նկատմամբ։

Այս գիրքը ինձ շատ դուր եկավ։

Նամակ Փոքրկ Իշխանին

Սիրելի Փոքրիկ Իշխան ես շատ հավանեցի քեզ, և ուզում եմ ասել, որ շատ ուրախացա, որ դու ընկերացար աղվեսի հետ, որ խնամում էիր քո ծաղկին; ՈՒղղակի ավելի լավ կլիներ, որ չթողնեիր ու գնայիր նրան որովհետև քեզանից բացի ուրիշ խնամող չուներ։

Սիրելի Փոքրիկ Իշխան ես կուզենայի քեզ հետ ծանոթանալ,  ընկերանալ, և հյուր գալ քեզ քո մոլորակ։

Սիրով՝     Լիլի։

 

Զրույց ընկերոջ հետ

-Բարև Էլինա։

-Ինչպես՞ ես։

— Ինչպես՞ ես արձակուրդներին անցկացրել օրերդ։

-ինչով՞ ես զբաղվել։

— Ինչ-որ տեղ գնացե՞լ ես, թե տանն ես եղել ամբողջ օրը ։

— Ես քեզ կարոտել էի և ուզում էի, որ շուտ հանդիպեինք։

Խոսող ձուկը

 

1. Անծանոթ առերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ ուռկան- ձկնորոսական ցանց, տարակուսած-կասկածել,լեզուն կապվել-չկարողանալ խոսել,առաջը կտրել- դիմացը կանգնել։

2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:  ձկնորս-չար,շալակատար-բարի,ձուկ-գնահատող,հրեշ-խորամանկ:
1. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

— Լսի ,- ասում է,- մ

արդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։
Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն
ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ
տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց
հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ
արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
2. Ինչպիսի՞ն էր ձուկը: Ձուկը շատ բարի էր, և գնահատող ,նա օգնեցշալակատարին  հրեշից ազատվել։

3. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մ

արդ էր: Նա շատ բարի էր, կենդանասեր էր,
4. Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն ևո
տեղադրի՛ր բլոգումդ:Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ
պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
5. Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
6. Նամակ գրի՛ր ձկանը: Սիրելի ձուկ  շատ ապրես որ շալակատարին օգնեցիր,որ ազատվի հրեշից։

Պոչատ Ձուկը

Լինում է,  չի լինում մի կախարդական աղվես է լինում։ Մի անգամ նա գնում է և տատիկի կթած կաթը խմում է, այդ պահին գալիս է տատիկը և կացինով կտրում է նրա պոչը։ Աղվեսը կանգնում է մի քարի վրա և գոռում է․
-Տատիկ ,տատիկ պոչս տուր կցեմ,կցմցեմ գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես որտեղ էիր։
Պառավն ասում է․
-Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է մտնում է գետը և դառնում է ձուկ։
Գալիս է ձկնորսը և հենց նրան էլ բռնում է։ Ջրից հանելով նա խնդրում է,որ իրեն  բաց թողնեն։
Ջկնորսի մեղքը գալիս է, և նրան բաց է թողնում նորից գետը ։
Աղվեսը ջրից դուրս է գալիս  և դառնում է հրեշ։ Ճանապարհին հանդիպում է ձկնորսին և ասում է․
-Լսի բարեկամ, էս կովը վերցրու, որորշ ժամանակ հետո կգամ ձեզ հարց  կտամ, եթե պատասխանեցիք կովը կմնա ձեզ, թե չէ կովը կտանեմ ինձ հետ։ Ձկնորսը համաձայնվում է։ Որոշ ժամանակ հետո գալիս է հրեշը պատասխանի հետևից։
Մարդ ու կին վախենում են չգիտեն ինչ հարց է տալու։ Իսկ հրեշը ասում է․
-Ես այն աղվեսն եմ , որի պոչը կտրել է տատիկը։  Ես ձեզ նվիրել եմ կովին,  իսկ հիմա տվեք ինձ իմ պոչը։
Մարդ ու կին զարմանում են, տալիս են աղվեսին իր պոչը, նա էլ կցում, կցմցում է և վազելով  հասնում է իր ընկերներին։