մայրենի ստուգատես

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:
    Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:
  2. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:+++ սխալ
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ +++ ճիշտ
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    ——- Մրջյունները ————,
    ———երեխաներ———,
    ———բույսեր———-,
    ——— ստրուկներ ստրուկներ———-:
  2. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    _________ կռվում _________________
    ___________ աշխատում _______________
  3. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    _________աշխատասեր______________
    ______________փոքրիկ____________
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,++++
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

Եռօրյա ճանփորդություն Արատես

Բարև ձեզ, ես Լիլին եմ և ես կպատմեմ թէ ինչ ենք արել եռօրյա ճանփորդությանը։

Երբ մենք մեքենայից դուրս եկանք գնացինք սենյակներով, դասվորվելուց հետո, գնացնք ուտելու։

Երեկոյան խարույկի շուրջ նստած տարբեր երգեր էինք երգում, կրակի վրա մարշմելո խորովում և ուտում։ Խաղացինք և պատրաստվեցինք քնելու։

Իհարկե սենկյակում աղջիկների հետ մի քիչ աղմկելուծ հետո ։)

Քնելուց լիքը՜ մեղուներ եկան և հազիվ քնեցինք։

Երբ արթնացանք  մենք տեսանք որ մեր մոտ իշա մեղու էր մտել, բոլորը սկսեցին գոռգռալ, հետո տղաներից մեկը եկավ, սատկացրեց։

Գնացինք մեղուների փեթակներ, տեսանք մեղուներին որոնք գժգժվել էին։ Հետո ցախ հավաքեցինք և ծառերը ջրեցինք։

Կարո ձյաձյան մեր համար համով խորոված սարքեց, իսկ այդ ժամանակ էլ մենք սալաթ էինք սարքում։

Երկրորդ երեկոն նույնպես խարույկ արեցինք։ Գիշերը աղջիկներով էլի միքիչ գժվեցինք, բայց հետո քնեցինք։

Եկավ երրորդ օրը — նախաճաշեցինք և վերադարձանք Երևան։

Մաթեմատիկայի ստուգատես 1

Ստուգատես-2022

Առաջին կանգառ՝

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, վարյկենաչափ

Սովորողը միացնում է վարյկենաչափը : Ընտրում է որևիցե երկրաչափական պատկեր՝ սեղան, գորգ, լուսամուտ: Հաշվում այդ պատկերի երկարությունը, լայնությունը, պարագիծը և վերջում գրում որքան ժամանակում կատարեց հաշվումները

Պատկերի անվանումը՝—ուղանկյուն——

Երկարությունը—28 սմ ——

Լայնությունը—18 սմ —-

Պարագիծը—92 սմ ——

Մակերեսը—25 սմ2 ——

Ժամանակահատվածը——3 րոպե—

Երկրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վարյկենաչափ

Սովորողը Միացնում է վարյկենաչափը: Նախ կշռվում է առանց պայուսակի, այնուհետև պայուսակով: Գրանցում զանգվածը պայուսակով, առանց պայուսակի, հաշվում պայուսակի զանգվածը:

Զանգվածը առանց պայուսակը——38 կգ —

Զանգվածը պայուսակով—41 կգ —-

Պայուսակի զանգվածը—3 կգ —-

Ժամանակահատվածը—2 րոպե ——

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ վարյկենաչափ, հեծանիվ

Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկեանում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Գնալ գալու ժամանակահտվածը  20 վայրկյան ——-

Անցած ճանապարհը  40 մետր  ———

Արագությունը՝ 1 վրկ-ում անցած ճանապարհը  40/20 = 2 մ/վ

Մեկ ժամում կանցնի քանի կմ  7.2կմ

——

2մ/վ ,

1 ժամ = 60րոպեx60վայրկյան = 3600 վայրկյան,

2×3600 = 7200 մետր 1 ժամում

7200:1000 = 7.2 կմ։

Մայրենիի ստուգատես

 

Մի անգամ դպրոցում նստած մտքերի մեջ էի ընկել ՝ թե արդյոք կյանք կա այլ մոլորակների վրա, ու հենց այդ պահին իմ դիմաց հայտնվեց մի մեծ տիեզերանավ, որի դուռը բացվեց և ես վազելով գնացի այդ դռնով ներս։ Դուռը փակվեց և տիեզերանավը արագ սլացավ դեպի երկինք։ Ես տեսնում էի վերևից մեր քաղաքի շենքերը,այգիները մարդկանց, կամաց-կամաց նրանք ավելի ու ավելի  էին փոքրանում  իսկ վերջում նույնիսկ չէին երևում։ Մենք հասանք մի տեղ, որտեղ շատ ցուրտ էր, ոչինչ չկար, բայց քանի որ մենք ունեինք հատուկ հագուստներ՝ մենք չէինք մրսում,սկսեցինք քայլել ևուսումնասիրել տեղանքը  և այդ պահին ես հասկացա, որ մենք լուսնի վրա ենք։