Լուսաբանում

Այսօր ես կպատմեմ թե ինչպես ենք մենք անցկացրել մեր օրը ջոկատում։ Առավոտը ընդհանուր պարապմունքից հետո մենք առաջին ժամին գնացինք ընկեր Սարգիսի մոտ և խաղացինք գլուխկոտրուկներ։ Շատ հավես էր։ Գլուխկոտրուկներ խաղալուց հետո գնացինք դասարան՝ պատրաստելու մեր նախագծերը, մեր հորինած երկրի մասին։ Գնացել ենք տեխնոլոգիայի ընկեր Մովսեսի մոտ կավով աշխատելու։ ԵՒ վերջապես եկավ այդ ժամը, երբ հակառակորդ թիմը ներկայացրեց իրենց նախագիծը, ինձ շատ դուր եկավ, շատ մանրամասն պատմեցին իրենց հորինած երկրի մասին։ Օրը վերջացրեցինք մաֆիա խաղալով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով