Թենիս

           

Թենիս, կորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։ 1874թ. Անգլիայում հրապարակվեցին լաուն֊թենիսի (անգլերեն 《լաուն》՝ 《մարգագետնիկ》 և 《թենիս》, հավանաբար, ֆրանսերեն 《թենե》՝ 《ահա ձեզ, վերցրեք》 բառերից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Լինում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց խաղ։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Առաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին՝ Ֆրանսիայի Մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (Անգլերեն՝ lawn մարգագետին)։Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆիՖրանսիայիԱվստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թվականին։