Գարնանային արձակուրդ

Գարնանային արձակուրդներին ես կարդացել եմ՝

  1. Վ․ Սարոյան < Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց>
  2. Վ․Սարոյան < Հյուսնի պատմությունը>
  3. Ավ Իսահակյան < Արևի մոտ>
  4. Վ․Սարոյան < Սրամիտ երիտասարդը>
  5. Ավ․ Իսահակյան <Ամենապիտանի բանը>

Ռոբին Հուդ, Չիպոլինոյի արկածներ, Երկարագուլպա Պիպի։

Այժմ ես կարդում եմ <Ռոբին Հուդ> գիրքը։ Այս գիրքը մի տղայի մասին է՝ ով հարուստներից վերցնում է գումարները և տալիս է աղքատներին։ Նա Անգլիայից էր,  շատ էր սիրում  տարբեր արկածներ, նետաձգություն, նա հաճախ էր գնում իր հայրիկի հետ նետաձգության, սիրում էր արդարություն դրա համար էլ նա աղքատ մարդկանց օգնում էր։

Նաև կարդացել եմ ՝

  • Չիպոլինոյի արկածներից սովորեցի լինել բարի և օգնել բարեկամներին։
  • Երկարագուլպա Պիպիից ես սովորեցի չլինել չարաճճի  լինել ավելի լսող մեծերին, լինել բարի և  շատ լավ սովորել։

 

 

Փոքրիկ Իշխանը

  • Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:
  • Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
  • Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ, որ հեշտությամբ կարող ես բռնվել։
  • —Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, –մտածկոտ ասաց նա:
    — Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
  • Իսկ ես կարծում էի թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի որի նմանը ոչ ոք չունի,այնինշ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել;
  • -Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:

Այս գրքից հասկաց, որ պետք է խնամել մեր սիրելի ծաղիկներին , կենդանիներին, մարդկանց, ուշադիր լինել նրանց նկատմամբ։

Այս գիրքը ինձ շատ դուր եկավ։

Նամակ Փոքրկ Իշխանին

Սիրելի Փոքրիկ Իշխան ես շատ հավանեցի քեզ, և ուզում եմ ասել, որ շատ ուրախացա, որ դու ընկերացար աղվեսի հետ, որ խնամում էիր քո ծաղկին; ՈՒղղակի ավելի լավ կլիներ, որ չթողնեիր ու գնայիր նրան որովհետև քեզանից բացի ուրիշ խնամող չուներ։

Սիրելի Փոքրիկ Իշխան ես կուզենայի քեզ հետ ծանոթանալ,  ընկերանալ, և հյուր գալ քեզ քո մոլորակ։

Սիրով՝     Լիլի։

 

Էմիլի Արկածները

Մի անգամ էմիլը գնաց բակ   իր ընկերների հետ խաղալու և  շատ երկար  ժամանակ էր արդեն  դրսում էր , մութը արդեն ընկել էր , բայց նա դեռ տուն չէր վերադարձել։

Նրա ծնողները սկսեցին անհանգսանա,լ քանի որ  նա դեռ տուն չէր վերադարձել և որոշեցին գնալ և փնտրել Էմիլին։ Նրանք բոլորին հարց ու փորձ էին անում թե արդյոք չեն ՞ տեսել Էմիլին, բայց ոչ մեկ չգիտեր, թե որտեղ կարող էր նա լինել ։ Ստիպված  ծնողները տխուր վերադարձան տուն։

ՈՒշ երեկոյան Էմիլը ուրախ- ուրախ  վերադարձավ տուն։ Բոլորը սկսեցին բարկանալ նրա  վրա, քանի որ չգիտեյին թե որտեղ է եղել ։ Էմիլը  շատ ուրախ և ոգևորված պատմում էր իր և ընկերների արկածների մասին, թե ինչպես էին գնացել կողքի անտառ  գտնելու  իր  ընկերներից մեկի շնիկին , որը փախել էր տանից և թաքնվել էր անտառի տնակներից մեկում ։

Վինի Թուխը և Կառլսոնը

Վինի Թուխը փուչիկից բռնած, կախվել էր օդում։ Որտեղից որտող հայտնվում է Կառլսոնը։

Կառլսոնը թռնչում էր իր համար երգելով, երբ ծառի մոտ հանդիպում է Վինի- Թուխին։ Վինի -Թուխը զարմացած  հարցնում է Կառլսոնին, թե ոնց կարող է նա  թռչել առանց փուչիկի։Կառլսոնը պատասխանում է,  որ նրա մոտ կա պտուտակ և նա հանգիստ կարող է թռչել ուր ուզում է։

Կառլսոնը Վինի-Թուխին առաջարկում է իր հետ գնալ իր տուն ։ Վինի -Թուխը ասում է․

—  Եթե դու ինձ մեղր կհյուրասիրես,ապա ես անպայման  կգամ քո հետ։

Կառլսոնը համաձայնվում է և նրանք միասին գնում են Կառլսոնի տուն մեղր ուտելու։