- 1. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
2. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: