- Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված — Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված — նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին — հմայեցին:
Որոշել էր անպայման գրավել — նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու — կերտելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել — կառուցել:
- Կետերիփոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության…(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Հիվանդության պատճառով նա դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին…(պահպանել, պաշտպանել):
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել։
Ո՞վ քեզ…(մղեց, դրդեց) այդ արարքին:
Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին:
…(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:
Լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ: