Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները: Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:
Ի՞նչ է նյութ : Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:
Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական: Ֆիզիկականեն անվանում այներևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական: Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները: Քիմիական ռեակցիաների
հատկանիշներն են`գույնի և հոտիփոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները: մանրացում, խառնում, տաքացումև այլն
Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները: Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը
Ի՞նչ է ատոմը: Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
Ի՞նչ է քիմիական տարրը։ Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում էքիմիական տարր։
Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
Ի՞նչ է մոլեկուլը: Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: