Եռօրյա ճանփորդություն Արատես

Բարև ձեզ, ես Լիլին եմ և ես կպատմեմ թէ ինչ ենք արել եռօրյա ճանփորդությանը։

Երբ մենք մեքենայից դուրս եկանք գնացինք սենյակներով, դասվորվելուց հետո, գնացնք ուտելու։

Երեկոյան խարույկի շուրջ նստած տարբեր երգեր էինք երգում, կրակի վրա մարշմելո խորովում և ուտում։ Խաղացինք և պատրաստվեցինք քնելու։

Իհարկե սենկյակում աղջիկների հետ մի քիչ աղմկելուծ հետո ։)

Քնելուց լիքը՜ մեղուներ եկան և հազիվ քնեցինք։

Երբ արթնացանք  մենք տեսանք որ մեր մոտ իշա մեղու էր մտել, բոլորը սկսեցին գոռգռալ, հետո տղաներից մեկը եկավ, սատկացրեց։

Գնացինք մեղուների փեթակներ, տեսանք մեղուներին որոնք գժգժվել էին։ Հետո ցախ հավաքեցինք և ծառերը ջրեցինք։

Կարո ձյաձյան մեր համար համով խորոված սարքեց, իսկ այդ ժամանակ էլ մենք սալաթ էինք սարքում։

Երկրորդ երեկոն նույնպես խարույկ արեցինք։ Գիշերը աղջիկներով էլի միքիչ գժվեցինք, բայց հետո քնեցինք։

Եկավ երրորդ օրը — նախաճաշեցինք և վերադարձանք Երևան։

Հանրենագիտություն-բնագիտություն հաշվետվություն

Հայրենագիտություն » Լիլի Սիմոնյան Բլոգ (edublogs.org)

Բնագիտություն » Լիլի Սիմոնյան Բլոգ (edublogs.org)

 

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես:

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան) —  Մատենադարան ,Արին բերդ, Էրեբունի արգելոց թանգարան
  • Մեկօրյա հայրենագիտական  — Գառնի գեղարդ
  • Ճամբար (եռօրյա) —
  1. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Մենք անցել ենք մայրացամաքների, գետերի, լճերի, ծովերի մասին, կատարել ենք տարբեր փորձեր։ Մենք արել ենք բնադիտական փոձեր այդ փորձի համար պետք է ափսեի մեջ ջուր մօմ և բաժակ։
  2. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։ Մասնակցել եմ հայրենագիտության 3/4 ֆլեշմոբի։
  3. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։
    Ինձ ամենաշատը դուր է եկել Մատենադարանը։ Քանի որ ես այնտեղ տեսել էի շատ գեղեցիկ զարդեր,տարբեր չափի գրքեր,և շատ սիրուն պատկերներ, ես այնտեղ  տեսել եմ թե ինչից են պատրաստել գունավոր ներկերը։
  4. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք
    Ես կուզենայի գնալ Շաքեյի ջրվեժ,  քանի որ ես այնտեղ երբեք չեմ եղել։

 

ՀՀ գետեր

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
Փամբակ Դեբեդ 86 86
Ձորագետ Դեբեդ 57 57
Դեբեդ Խրամ 178 152
Աղստև Կուր 133 99
Գետիկ Աղստև 48 48
Արաքս Կուր 1072 158
Ախուրյան Արաքս 186 186
Մանթաշ Ախուրյան 32 32
Մեծամոր (Սևջուր) Արաքս 40 40
Քասախ Մեծամոր (Սևջուր) 89 89
Գեղարոտ Քասախ 25 25
Ամբերդ Քասախ 36 36
Հրազդան Արաքս 141 141
Մարմարիկ Հրազդան 37-42 37-42
Մեղրաձոր Մարմարիկ 14,7 14,7
Դալար Հրազդան 13 13
Արայի Հրազդան 16 16
Գետառ Հրազդան 24 24
Ազատ Արաքս 56 56
Վեդի Արաքս 58 58
Շաղափ Վեդի 19 19
Արածո Արաքս 40 25
Արփա Արաքս 126 90
Դարբ Արփա 22 22
Հերհեր Արփա 28 28
Մանիշկա Արփա 16 16
Ելփին Արփա 23 23
Եղեգիս Արփա 47 47
Սելիմագետ Եղեգիս 22 22
Մեղրի Արաքս 32 32
Ծավ Արաքս 42 27
Ողջի Արաքս 88 56
Գեղի Ողջի 30 30
Որոտան Արաքս 179 119
Մասրիկ Սևանա լիճ 43 43
Ձկնագետ Սևանա լիճ 22 22
Վարդենիս Սևանա լիճ 28 28
Ծակքար Սևանա լիճ 28 28
Արգիճի Սևանա լիճ 51 51
Գավառագետ Սևանա լիճ 24 24

Արտաշեսյանների դինաստիա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններՀռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Էրեբունի Թանգարան

Նոյեմբերի 26 ին մենքմեր  դասարանով գնացել էինք Էրեբունի թանգարան: Անձրևոտ օր էր։ Երբ մենք տեղ հասանք մեզ դիմավորեց մի աղջիկ՝ ով աշխատում էր թանգարանում։ Մենք այնտեղ տեսանք թե ինչպես և ինչի վրա էին հին ժամանակներում գրում՝ օրինակ  քարի վրա։ Թանգարանում մենք տեսանք նաև տարբեր մետաղներից և կավից պատրաստված ամաներ, զարդեր, զենքեր՝ որով այն ժամանակ նրանք պատշտպանվում էին։ Կային նաև հին մետաղադրամներ։ Մեզ պատմեցին նաև Էրեբունի արգելոցի մասին, որտեղ մտնելուց առաջ պետք է ապահովության համար զենքերը և իրերը թողնել դրսում նոր մտնել։ Ինձ շատ հետաքրքիր էր այնտեղ, քանի որ ծանոթացա մեր հին ժամանակների իրերին և պատմությանը։

Ավստրալիա

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող  Մեծ արգելախութն  աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան  և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից: