Հորինուկ

Շունն ու Լուսինը

Շունն ու լուսինը մտերիմ ընկերներ էին։ Երբ մութը ընկնում էր շունը դուրս էր գալիս տանից, գնում էր այգի և սպասում մինչ դուրս կգա լուսինը։

Լուսինը շատ համբերատար լսում էր իր ընկերոջ՝ շան պատմությունները։  Շունը այնքան շատ էր սիրում  իր ընկերոջը,և այնքան շատ էր կարոտում,   որ իր  գնդակին՝  որով նա խաղում էր ամբողջ օրը,    անվանել  էր  Լուսին։ Երբ լուսինը դուրս էր գալիիս նրանք ամբողջ գիշեր խոսում էին և շունը պատմում էր թե ինչ հետաքրքիր դեպքեր են եղել իր հետ։  Նա լուսնին պատմում էր թե ինչպես է խաղում իր գնդակի  հետ , ինչպես է գնում զբոսնելու դիմացի այգում և խաղում այնտեղ գտնվող այլ շների  հետ։ Իսկ լուսինը պատմում  էր երկնքի աստղերի , անծայրածիր տիեզերքի ու էլի շատ հետաքրքիր բաների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով