Մխիթար Սեբաստացի

 

  1.  Ո՞վ է Մխիթար Սեբաստացին 

Մխիթար Սեբաստացին  հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր։

2. Ինչու՞ ենք մենք սեբաստացի։

Քանի որ, Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի <Մխիթար Սեբաստացու > կրթահամալիրը։

3.  Մխիթար Սեբաստացի՝ կյանքի և գործունեության մասին։

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում։Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: 1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։ Նա մահացել է 73 տարեկանում ՝ Սուրբ  Ղազար կղզում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով