Թաթուլ Կրպեյան

Թաթուլը Արցախյան պատերազմի մասնակից է ,  ՀՀ ազգային հերոս։  Արցախյան ազատամարտի  ժամանակ՝ եղել է   ընդհանուր հրամանատար։Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76  ուսումնարանը։ Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։

ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր։ Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։

1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը։

Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։

։1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։2015 թվականի մարտի 18-ին Երևանի մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ[1]։  նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը։

Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ 1990 թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ։ Սեպտեմբերից աշխատել է Գետաշենի երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում` բանակցությունների ժամանակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով