Աղջիկը և շոկոլադի տունիկը

Մի աղջիկ դպրոցից տուն էր գնում։ Ճանապարհին նա տեսավ  մի տունիկ, որը ամբողջությամբ  կառուցված էր շոկոլադից և զարդարված էր տարբեր կոնֆետներով։ Աղջիկը չդիմացավ և ուզեց մտնել այդ տունը։ Այնտեղ տեսավ մի տղա, որը շոկոլադից ինչ-որ բան էր պատրաստում։ Պարզվեց որ այդ տղան շոկոլադագործի աշակերտն է։ Իսկ շոկոլադագործ վարպետը այդ ժամանակ իր գործարանում էր։ Աղջկան շատ հետաքրքիր եղավ այդ գործը և խնդրեց տղային վարպետին փոխանցել, որ ինքն էլ է ուզում դառնալ աշակերտ։ Այդպես էլ եղավ և ամեն օր դպրոցից հետո աղջիկը գնում էր շոկոլադի տուն և սովորում էր այդ արհեստը։ Տարիներ անց աղջիկը դարձավ շատ հայտնի քաղցրավենիք պատրաստող։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով