Ամսագրեր

Ամսագրեր
Մի անգամ գնացքով գնում էի մի սինյորի հետ, որը նստեց Տերոնտոլում: Նա իր հետ ուներ վեց ամսագիր: Եվ նա սկսեց կարդալ դրանք: Նախ՝ կարդաց առաջին ամսագրի առաջին էջը, հետո՝ երկրորդ ամսագրի առաջին էջը, հետո՝ երրորդ ամսագրի առաջին էջը և այդպես շարունակ մինչև վեցերորդը:  Այնուհետև նա սկսեց կարդալ առաջին ամսագրի երկրորդ էջը, հետո երկրորդ ամսագրի երկրորդ էջը, հետո երրորդի երկրորդ էջը և այդպես շարունակ… Հետո կարդաց առաջին ամսագրի երրորդ էջը, անցավ երկրորդ ամսագրի երրորդ էջին…Նա կարդում էր ուշադիր, խորազնին և նույնիսկ դուրս էր գրում որոշ բաներ:
Հանկարծ մի սարսափելի միտք ծագեց գլխումս. «Եթե այդ ամսագրերի էջերի քանակը նույնն է, դա լավ է: Բայց ի՞նչ կլինի, եթե մի ամսագրում լինի 16 էջ, մյուսում՝ 24, իսկ երրորդում՝ ընդամենը 8: Ի՞նչ կանի այս անբախտ սինյորը այդ դեպքում»:
Բարեբախտաբար, նա իջավ Օրտում, և ես ներկա չեղա այդ ողբերգությանը:

Թարգմանեց Ավետիսյան Իրինան
Նոր դպրոց, 5-3 դասարան

  1. Ի՞նչ կմտածեիր, եթե գնացքում դու լինեիր:

    Եթե ես լինեի  գնացքում կզարմանայի և կհարցնեի թէ ինթու է այդպես կարդում։

  2. Երբև է մտածե՞լ ես այնպիսի բաների մասին, որոնց մասին քո կարծիքով ուղղակի խենթություն էմտածել, գրիր քո տարօրինակ մտքերից:

    իմ տարօրինակ մտքերից է՝ ես ով եմ, մարդ եմ թե կենդանի։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով